Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նա հանդիպել է Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Հնդկաստանի վարչապետների, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական Բախմուտ քաղաքի նկատմամբ լիարժեք վերահսկողության մասին։ Այդ մասին ռուսական գերատեսչությունը հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
Ցանկում հայտնված հայկական ընկերությունը «Մեդիսար» ՍՊԸ-ն է։ Այն գրանցված է Երևանում։ Հիմնադրվել է 2001 թվականին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, որտեղ մայիսի 19-ին մեկնարկում է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը։ Նա ելույթով հանդես կգա գագաթնաժողովի ժամանակ:
Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտարարել է, որ մայիսի սկզբից ի վեր Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է 10-րդ օդային հարձակման։ Ըստ նրա՝ գիշերը Կիևի ուղղությամբ, մի քանի փուլերով, արձակվել են Shaheed անօդաչուներ։
Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ պատրաստ են միանալ արևմտյան պատժամիջոցներին, բայց նման աջակցությունը կարող է նրանց համար շատ «ծանր վնաս» դառնալ։ Այդ մասին Տոմսկում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ բանագնաց Լի Հուեյն արդեն գտնվում է Ուկրաինայում։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պետքարտուղարությունը չի բացառում Ռուսաստանին՝ «ահաբեկչությունը հովանավորող երկրի ճանաչումը»։ Պատճառը Մոսկվայի գործողություններն են Ուկրաինայում։
Ուկրաինայի ԶՈւ ԳՇ տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ուկրաինացի զինվորականները, ընդհանուր առմամբ, ոչնչացրել են ռուսական 3771 տանկ,7365 զրահամեքենա, 3166 հրետանային համակարգ, ՀՕՊ 318 միջոց, 308 ինքնաթիռ, 294 ուղղաթիռ, 2748 անօդաչու, 18 նավ։